8 մթերք, որ չի կարելի ուտել նրանց, ովքեր ցանկանում են նիհարել
Elle.ru կայքը կազմել է այն 8 մթերքների ցանկը, որոնք չի կարելի ուտել նրանց, ովքեր ցանկանում են նիհարել:
1. Ածխաջրի մեծ պարունակությամբ «սնեքեր». Երբ դուք ուտում եք հաց կամ ածխաջրերի մեծ պարունակությամբ այլ մթերք, օրգանիզմն այն վերածում է շաքարի, որն ուղղվում է արյան մեջ: Ի պատասխան այդպիսի «շաքարային շոկի»՝ օրգանիզմում ինսուլինի մեծ քանակ է արտադրվում, որպեսզի շաքարն արագ մարսվի: Այս ամենի արդյունքում արյան մեջ շաքարի քանակը նվազում է, և դուք քաղցի զգացում եք ունենում:
2. Սառեցված մթերք: Որպեսզի թարմ մթերքը որքան հնարավոր է երկար մնա, մինչև սառեցնելը դրա մեջ նատրիում են ավելացնում, որը ջուրը պահում է օրգանիզմում:
3. Ցելյուլոզի մեծ պարունակությամբ բատոններ: Ցելյուլոզը կարևոր է օրգանիզմի համար, սակայն պետք չէ, որ այն միանգամից մտնի օրգանիզմ: Այն օրգանիզմ պետք է մտնի փոքր քանակով՝ ողջ օրվա ընթացքում: Օրվա ընթացքում թարմ բանջարեղեն և մրգեր կերեք, որոնք հարուստ են բնական ցելյուլոզով:
4. Անյուղ մթերք: Վերջերս ամերիկացի գիտնականները պարզել են, որ մենք 30 տոկոսով ավելի շատ ենք մթերք ուտում, եթե այն յուղեր չի պարունակում:
5. Նոր քամած հյութեր: Որպեսզի նարնջի հյութ ստանաք, ձեզ անհրաժեշտ է մոտ 5 նարինջ: Իսկ հագենալու համար ձեզ բավարար է նաև միայն մեկ նարինջը:
6. Առանց շաքարի ըմպելիքներ: Հրաժարվեք դիետիկ գազավորված ըմպելիքներից, որոնք միստիկ կերպով կալորիաներ չեն պարունակում: Դրանք փոխարինեք սովորական ջրով, որի մեջ կարող եք նաև կիտրոն ավելացնել:
7. Մեծ փաթեթավորման մեջ պահվող մթերք: Որքան շատ ուտելիք կա փաթեթի մեջ, այնքան դժվար է կանգ առնել:
8. Կոկտեյլներ: Ալկոհոլն ու նիհարելն անհամատեղելի են: Դրանցում մեծ քանակով կալորիաներ են պարունակվում, որոնք ձեզ չեն հագեցնում:
Թարգմանությունը՝ 168.am-ի