Պարզվել են գիշերային ակումբի մոտ քաղաքացուն հրազենի գործադրմամբ պատճառված վնասվածքի հանգամանքները. հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են գիշերային ակումբի մոտ հրազենի գործադրմամբ քաղաքացի Է.Ջաբուրյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2015 թվականի մարտի 31-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Երևանի Մարգարյան և Ֆուչիկի փողոցների խաչմերուկում գտնվող գիշերային ակումբներից մեկի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հրազենից կրակել են Ջաբուրյանի ուղղությամբ՝ պատճառելով որովայնային թափանցող խուլ հրազենային վնասվածք:

Քննությամբ պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ է։ Քննիչը քրեական գործով որոշում է կայացրել նրան ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու համար, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական Կոմիտե

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930