Բաժիններ՝

Միգրացիոն քաոս Իսպանիայում. հազարավոր ապօրինի ներգաղթյալներ են ներխուժում Աֆրիկայից

Աֆրիկայի հյուսիսում լայնածավալ միգրացիոն ճգնաժամ է սկսվել՝ ընդգրկելով իսպանական երկու էքսկլավներ՝ Սեուտան և Մելիլան։ Այնտեղ են ներխուժել Մարոկկոյից հազարավոր ներգաղթյալներ՝ գործնականում չհանդիպելով անվտանգության ուժերի դիմադրությանը։ Ապօրինի ներգաղթյալները շարունակում են մուտք գործել Եվրամիության տարածք ինչպես ցամաքով, այնպես էլ ծովով։

«Ամբողջ ընտանիքներ խրջանցում էին սահմանային Տարախալ անցակետը, որպեսզի հասնեին իսպանական տարածք, քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները չէին կարողանում կանգնեցնել նրանց առաջխաղացումը»,- գրում է Էլ Mundo-ն:

Իշխանությունները տեղի ունեցածը համարում են 2021 թվականից ի վեր ամենախոշոր միգրացիոն ճգնաժամը։

Իրավիճակը կայունացնելու համար Սեուտա են ուղարկվել բանակի ստորաբաժանումներ, ջրասուզակներ և հատուկ նշանակության ջոկատներ։ Բացի այդ, քաղաքում արտակարգ դրություն Է հայտարարվել։ Վերջին օրերին Սեուտա լողալու փորձի ժամանակ 18 ներգաղթյալ է զոհվել:

Իսպանիայի Քաղաքացիական գվարդիայի ղեկավարը եթերում հայտարարել է սահմանի լիակատար փլուզման և բացարձակ քաոսի մասին՝ ընդգծելով, որ ներխուժումների ճշգրիտ թիվը այս պահին հնարավոր չէ պարզել:

Միգրանտները քանդում են սահմանային դարպասները, զանգվածաբար բարձրանում փշալարերով պատնեշների վրայով և լողալով շրջանցում ծովային սահմանները փչովի շրջանակների և ինքնաշեն լաստանավերի վրա։

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել է, որ Սեուտայից ստացված կադրերը վկայում են Եվրոպայի անվտանգությանը սպառնացող ուղիղ վտանգի մասին: Նրա խոսքով՝ Հռոմը պատրաստ է դիմել ծայրահեղ միջոցների՝ ընդհուպ մինչև Իսպանիայի հետ Շենգենյան համաձայնագրի գործողության կասեցում և սահմանի ամբողջական փակում, եթե Մադրիդը չկարողանա վերահսկողություն ապահովել իր սահմանների նկատմամբ:

Փորձագետները այս ներհոսքը կապում են Իսպանիայի ձախ կառավարության քաղաքականության հետ։ Ավելի վաղ Մադրիդը ապօրինի ներգաղթյալների համար համաներման լայնածավալ ծրագիր է սկսել, որի համար հայտ էր ներկայացրել 1,3 մլն մարդ: Միգրանտները գիտեն, որ եթե նրանց հաջողվի պարզապես ոտք դնել իսպանական հողի վրա, վաղ թե ուշ ձախ կաբինետը նրանց կեցությունը կօրինականացնի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031