Բաժիններ՝

ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը

ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն ռիսկով կշռված ակտիվների 2%-ի չափով։

Սահմանված դրույքաչափն ուժի մեջ կմտնի 2027 թվականի փետրվարի 1-ից։

2026թ․ առաջին եռամսյակի դրությամբ վարկեր/ՀՆԱ ցուցանիշն աճել է՝ կազմելով 84%։ Վարկեր/ՀՆԱ ճեղքվածքն ընդլայնվել է շուրջ 1 տոկոսային կետով և կազմել 4.3 տոկոսային կետ։

Ընդհանուր վարկային պորտֆելի տարեկան աճի տեմպը շարունակել է պահպանվել բարձր մակարդակում, իսկ վարկավորման հիմնական ուղղություններով գրանցվել է բարձր ակտիվություն։

Սպառողական վարկավորում

Սպառողական վարկերի արագ աճի միտումները շարունակվել են։ Աճել են ինչպես վարկային պորտֆելի, այնպես էլ 2026 թվականի առաջին կիսամյակում տրամադրված նոր վարկերի ծավալները։

Անշարժ գույքի շուկա

Անշարժ գույքի շուկայում նախորդ տարվա համեմատ արձանագրվել է գների աճի արագացում։ Հիպոտեկային և շինարարության ոլորտների վարկավորման բարձր ծավալների պայմաններում վարկային ռիսկերի հնարավոր կուտակումը շարունակում է մնալ ԿԲ ուշադրության կենտրոնում։

Հիմնական ռիսկեր

Գերակա են մնում տարածաշրջանային տնտեսական, առևտրային և քաղաքական բարձր անորոշություններից բխող ռիսկերը։ Ընթացող հակամարտությունների պայմաններում մակրոմիջավայրի վրա կտրուկ, հաճախակի և միաժամանակ ի հայտ եկող շոկերի հավանականությունը գնահատվում է բարձր։

Ավելին՝ հղմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031