Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանի հետ բանակցություններին՝ hրադադարի հաստատման պայմանով. NYP

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանի հետ խաղաղ բանակցություններին այն պայմանով, որ Թեհրանը համաձայնի հրադադարի։ Այդ մասին հայտնել է New York Post թերթը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնյան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Դա ցանկացած բանակցության հիմքն է. դրանք սկսվում են հրադադարով, և առաջինը դրան պետք է գնա Իրանը», – ասել է պարբերականի աղբյուրը։

«ԱՄՆ նախագահը շատ հստակ հասկացրել է, որ ցանկանում է հնարավորինս շուտ հասնել գործարքի։ Բայց եթե իրանցիները շարունակեն հարձակվել նավերի վրա, հարձակվել ամերիկյան բազաների վրա, հարձակվել Պարսից ծոցում ԱՄՆ-ի դաշնակիցների վրա, նրանք ստիպված կլինեն դրա համար գին վճարել», – հավելել է թերթի զրուցակիցը։

New York Post-ի տվյալներով՝ կողմերը շարունակում են տեխնիկական խորհրդատվությունները և փոխգործակցում միջնորդների հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պակիստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թահիր Անդրաբին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են, և Պակիստանն անում է հնարավոր ամեն ինչ՝ Իսլամաբադի հուշագրի պայմանների պահպանումն ապահովելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031