Բաժիններ՝

Թուրքիայի մի շարք նահանգներում շարունակվում է անտառային հրդեհների մարումը

Թուրքիայի արևմտյան և հարավային նահանգներում շարունակվում է անտառային հրդեհների դեմ պայքարը։ Երկրի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլը հայտնել է, որ վերջին մեկ օրում արձանագրված 115 հրդեհից 110-ն արդեն ամբողջությամբ վերահսկվել և մարվել է։

Հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են Մուղլայի, Անթալիայի, Բալըքեսիրի և Մերսինի նահանգներում, որտեղ հրդեհների մարմանը ներգրավված են օդային և ցամաքային ուժեր։ Մի շարք բնակավայրերում անվտանգության նկատառումներով տարհանվել են բնակիչներ, սակայն զոհերի մասին տեղեկություններ չկան։

Իշխանությունների տվյալներով՝ Անթալիայի Քումլուջա շրջանում հրդեհի հետևանքով այրվել է շուրջ 50 հեկտար տարածք, վնասվել է մոտ 15 տուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031