Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Սոֆիա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ դատարանը վարույթ է ընդունել իր հայցը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես նախկինում տեղեկացրել էի, հայց էի ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ նրա՝ սույն թվականի հունիսի 11-ին արած հայտարարության վերաբերյալ։ Նա հայտարարել էր, որ ընդդիմության բոլոր ընտրողները, առանց բացառության, ընտրել են ընտրակաշառքով, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստացած ձայներն օրգանիկ են։

Դատարանը վարույթ է ընդունել հայցը, և այսօր ստացա համապատասխան որոշումը։

Շարունակելի…»։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը հուլիսի 14-ին Երևանի քաղաքացիական դատարան հայց էր ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031