ԻՀՊԿ-ն hարվածել է Հորմուզի նեղուցով անցնել փորձող լցանավերին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կրակ է բացել երկու լցանավի վրա, որոնք փորձել են անցնել Հորմուզի նեղուցով առանց իրանական կողմի համաձայնության։ Այդ մասին ասվում է ԻՀՊԿ մամուլի ծառայության հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր վաղ առավոտյան երկու լցանավ, որոնք խախտել են կանոնները, կարծելով, թե կարող են անցնել Հորմուզի նեղուցով չհամաձայնեցված երթուղով՝ ԱՄՆ բանակի օդային ծածկույթի ներքո, և անտեսել են մեր նախազգուշացումները, ենթարկվել են հարձակման և կանգնեցվել։ Եվս չորս լցանավ արագորեն փոխել են ընթացքը», – նշվում է տեքստում, որի բովանդակությունը բերում է իրանական Fars գործակալությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031