Բաժիններ՝

Իրավապահները մեքենայից կատարված գnղության դեպք են բացահայտել․ Երևանի 49-ամյա բնակչի նկատմամբ հայտարարվել է հետախnւզում

Ավտոմեքենայից կատարված հերթական գողության վերաբերյալ ահազանգը Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվել էր հուլիսի 2-ի երեկոյան։ Դավթաշենի 2-րդ թաղամասի բնակիչը հայտնել էր, որ պոկել-տարել են «Շևրոլե Վոլտ» մակնիշի իր մեքենայի դիմացի երեսպատոցը՝ վնասելով նաև լուսարձակը։ Պատճառվել էր 250 հազար դրամի վնաս։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

Նախաձեռնվել էր քրեական վարույթ, և համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Տիչինայի փողոցի բնակիչ 49-ամյա Սուրեն Կյուրեղյանը։

Սուրեն Կյուրեղյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նրա գտնվելու մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք հայտնել Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին կամ զանգահարել 112։ Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031