Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի Ռասուլ Ջաֆարովին. Human Rights Watch
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանրահայտ իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովին ազատազրկման դատապարտելը վկայում է Ադրբեջանի կառավարության կողմից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու անկախ քվեների վրա չդադարող հալածանքների մասին: Այս մասին նշված է Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպության տարածած հայտարարությունում.
«Իշխանությունները նաև պետք է վերջ դնեն այդ հալածանքներին ու իրավապաշտպանների խմբերին թույլ տան ազատորեն գործելու երկրում: Ադրբեջանը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում՝ կապված առաջիկա Եվրոպական խաղերի հետ:
Դրա համար էլ միջազգային գործընկերները պետք է Բաքվին անհապաղ կոչ անեն ազատել Ջաֆարովին ու ապօրինի ձևով դատապարտված ու կալանավորված մյուս ակտիվիստներին և հստակ հասկացնել տան, որ խաղերի բացման համար չեն ուղարկի բարձր մակարդակի պատվիրակություններ, եթե չդադարեցվեն բռնությունները»: