Մենք «Միստրալների» հարցը հաշվի կառնենք Ֆրանսիայի հետ հետագա համագործակցության համար. Պուտին
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանիօ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ «ուղիղ գծով» շփման ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիայի կողմից գործող պայմանագրով «Միստրալ» տիպի ուղղաթիռակիրները մատակարարելուց հրաժարվելը վատ նշան է.
«Իհարկե դա վատ նշան է: Պայմանագիրը կնքվել է առաջին հերթին մեր գործընկերներին աջակցելու և ֆրանսիական նավաշինարաններին բեռնվածություն ապահովելու համար: Մենք պլանավորել էինք նավերն օգտագործել Մերձավոր Արևելքում:
Ռուսաստանի համար «Միստրալների» շուրջ ստեղծված իրավիճակը կրիտիկական չէ: Մենք «Միստրալների» շուրջ ստեղծված իրավիճակը հաշվի կառնենք Ֆրանսիայի հետ հետագա համագործակցության ընթացքում»: