Լեհաստանը, Շվեդիան ու Դանիան վստահ են, որ Վրաստանի տեղը Եվրոպայում է. Ուսուպաշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Լեհաստանը, Շվեդիան, Դանիան վստահ են, որ Վրաստանի տեղը Եվրոպայում է, և նրանք ամեն կերպ օգնելու են Վրաստանին՝ հաղթահարելու համար այդ ճանապարհը:
Այս մասին երեք երկրների արտգործնախարարների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին:
Ուսուպաշվիլին այդ հանդիպումը որակել է որպես շատ բարեկամական, հետաքրքիր ու արդյունավետ՝ ընդգծելով, որ Վրաստանը երեք երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներից ստացել է աջակցության ու բարեկամության խոստումներ.
«Նրանք պատրաստ են Վրաստանին ցուցաբերել ամեն տիպի օգնություն, որի կարիքը կունենանք Ռիգայի գագաթաժողովում ու դրանից հետո: Այդ բոլոր երկրները՝ Լեհաստանը, Շվեդիան ու Դանիան, վստահ են, որ Վրաստանի տեղը Եվրոպայում, և որ նրանք ամեն կեպ կօգնեն մեզ՝ հաղթահարելու այդ ճանապարհը»: