Բաժիններ՝

Սպանություն Էջմիածնում. ավտոմեքենայի մեջ ամբողջովին արյունոտ դիակ է հայտնաբերվել

Ապրիլի 15-ին, ժամը 01.30-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասի 4-րդ շենքի բակում տղամարդ է մահացել:

Մեկնած օպերատիվ խումբը Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասի 4-րդ շենքի բակում հայտնաբերել է 1964 թ. ծնված, նախկինում դատված Հայկարամ Գրիգորյանի դիակը` գլխի շրջանում հրազենային վնասվածքներով, իր վարած «INFINITI QX 4» մակնիշի ավտոմեքենայի կողքին ընկած:
Կատարվում է քննություն:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

ՀՀ ոստիկանություն                               

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս