Բաժիններ՝

Քարդաշյանը Երևանում փոքրիկ Նորթի համար հայկական կարպետից պայուսակ է գնել. news.am

Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը եւ քույրը՝ Քլոեն, Հայաստան կատարած այցի ժամանակ Երեւանում գտնվող «Աղաքսակ» հայկական հուշանվերների խանութից հիմնականում տարազով տիկնիկներ, եռագույն թեւնոցներ են գնել: Այս մասին NEWS.am-ին պատմել է խանութի մենեջերը` Անահիտ Հարությունյանը:

«Մեզ համար անակնկալ էր իրենց այցը մեր խանութ, շատ հավանել էին: Մեզ մոտ կիրառական առարկաներ կան, հիմնականում հետաքրքրված էին դրանցով, որոշ բաների մասին հարցրին, օրինակ` կնոջ տեսքով աղամանների: Հավերժության նշաններով զարդատուփեր գնեցին, տարազներով տիկնիկներ: Սպիտակ հուշանվեր-փիսիկ ունեինք, Վանա կատու էր, Քիմը դա շատ հավանեց, գնեց: Կարպետից պատրաստված հայկական պայուսակներ գնեց դստեր համար»,- պատմել է  մենեջերը` նշելով, որ Քարդաշյան քույրերը մեծ քանակությամբ փոքրիկ հուշանվերներ են գնել` իրենց հետ տանելու համար:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս