Երևանի հյուրանոցներում ապրիլի 23-26-ին հնարավոր չէ համար պատվիրել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի հյուրանոցների մեծամասնությունում ապրիլի 23, 24,25,26-ի համար հնարավոր չէ որեւէ համար պատվիրել որովհետեւ բոլոր սենյակները պատվիրված են: Սա հաստատվել է երեկ մեր թղթակցի իրականացրած հարցախույզով: Նման իրավիճակ է, մասնավորապես, «Մարիոթ Արմենիա», «Հայաթ Փլեյս Երեւան», «Գոլդեն թյուլիփ», «Էրեբունի», «Անի պլազա», «Դայմոնդ Հաուս», «Բեսթ Վեսթերն Կոնգրես» եւ բազմաթիվ այլ հյուրանոցներում:

Բոլոր հիմքերը կան պնդելու, որ այս տարվա ապրիլի 24-ին Երեւանում աննախադեպ թվով այցելուներ են լինելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս