Հիլարի Քլինթոնը կիրակի պաշտոնապես կհայտարարի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարի մեկնարկի մասին. The Guardian
Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ` Հիլարի Քլինթոնը պատրաստվում է կիրակի պաշտոնապես գործարկել իր նախագահական նախընտրական կամպանիան: Այս մասին հայտնում են Քլինթոնի շրջապատում առկա աղբյուրները:
Նրանց հաղորդմամբ` Քլինթոնը պատրաստվում է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարի մեկնարկի մասին հայտարարել Այովա նահանգ կատարած այցի ժամանակ: Այդ մասին տեղեկատվություն կտրվի նաև Քլինթոնի Twitter-յան պաշտոնական էջում:
Միևնույն ժամանակ մամլո քարտուղար Նիկ Մերիլը հրաժարվել է մեկնաբանել Հիլարի Քլինթոնի նախընտրական կամպանիայի մասին տեղեկատվությունը: Եթե դա հաստատվի, ապա այն կհանդիսանա Քլինթոնի համար նախագահական երկրորդ կամպանիան: