Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Պորոշենկոյի կողմից Դոնբասը Պուտինին հանձնելու մասին տեղեկությունը
![](https://168.am/wp-content/uploads/2014/09/Peskov-oproverg-slukhi-ob-otklyuchenii-Rossii-ot-interneta.jpg)
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, թե Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, իբրև թե, առաջարկել է Դոնբասը ներառել Ռուսաստանի կազմում.
«Ընդհանրապես լավ չէ, որ այդ միջոցառման ինչ-որ մասնակիցներ պատմել են նախագահի հետ իրենց շփման բովանդակության մասին: Թող դա մնա նրանց խղճին, ճշմարտությունն են պատմել, թե ոչ, թող մնա նրանց խղճին: Ես որևէ կերպ չեմ պատրաստվում մեկնաբանել դա»: