Բնական միջոցով ազատվեք սակավարյունությունից
Չափազանց շո՞ւտ եք հոգնում: Դժվա՞ր եք կենտրոնանում: Միշտ մրսո՞ւմ եք: Այս ամենը սակավարյունության նշաններ են, հիվանդություն, որը հայտնվում է, երբ բջիջները բավականաչափ թթվածին չեն ստանում:
Սակավարյունության հիմնական տեսակն արտահայտվում է օրգանիզմում երկաթի պակասով: Երկաթն անհրաժեշտ է հեմոգլոբինի արտադրության համար: Հեմոգլոբինը թթվածին է հասցնում արյուն, իսկ այս հանքանյութի պակասը կարող է բացասական ազդեցություն ունենալ արյան գնդիկների վրա:
Ձեզ ենք ներկայացնում ժողովրդական բժշկության բաղադրատոմսերից մեկը, որը կարգավորում է արյան մեջ երկաթի քանակությունը, այդպիսով՝ կանխարգելելով սակավարյունությունը և անդադար հոգնածությունը: Օգտագործեք այն և արդյունքն անմիջապես կզգաք:
Բաղադրություն
- 400 գ մեղր
- 50գ եղինջի սերմեր
- 2 կիտրոն
- 100գ լավ մանրացված նուշ
Պատրաստման եղանակը
Մանրացրեք նուշը, քամեք կիտրոնը: Մեծ տարայի մեջ խառնեք մեղրը, եղինջի սերմերը, կիտրոնն ու նուշը: Լավ խառնեք, այնուհետև ստացված զանգվածը տեղադրեք ապակե տարայի մեջ և տեղադրեք սառնարանում: Ստացված զանգվածն օգտագործեք օրը 3 անգամ՝ ուտելուց առաջ: Առնվազն մեկ ամիս անց կզգաք արդյունքը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը