Ահա թե ինչու է կծու ուտելիքն այդքան օգտակար

Takprosto.cc կայքը գրում է, որ որոշ մարդիկ կարծում են, թե կծու մթերքը վնասակար է առողջության համար: Սակայն, ըստ կայքի, վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ այն կարող է դրական ազդեցություն ունենալ մի շարք օրգանների վրա:

1. Կծու պղպեղն ազդում է արյան մեջ շաքարի պարունակության վրա: Այն նվազեցնում է դիաբետով հիվանդանալու հավանականությունը և կարող է լավացնել այս հիվանդությամբ տառապողների վիճակը: Այն կարող է նաև ամրացնել ողջ օրգանիզմը՝ տարբեր վիտամինների և կալցիումի պարունակության շնորհիվ:

2. Կծու պղպեղը վիտամին C է պարունակում: Մեկ պղպեղի մեջ պարունակվում է 17 մգ վիտամին: Կծու պղպեղը նաև հակաբորբոքային միջոց է: Այն նաև մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում: Պղպեղը նաև վիտամին A է պարունակում: Այն կարող է նվազեցնել նաև մրսածության հետևանքով հիվանդանալու հավանականությունը, ինչպես նաև՝ ակտիվորեն պայքարել օրգանիզմում վարակների զարգացման դեմ:

3. Նիհարել ցանկացողները ևս կարող են կծու պղպեղ օգտագործել: Կծու մթերքն արագացնում է նյութափոխանակությունը՝ այրելով անպետք կալորիաները: Դրա շնորհիվ օրգանիզմում բոլոր պրոցեսներն առավել արագ են ընթանում: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքի վրա, որ կծու մթերքը նպաստում է օրգանիզմում «վատ» խոլեստերինի մակարդակի նվազեցմանը:

Կարդացեք նաև

Թարգմանությունը 168.am-ի

 

Տեսանյութեր

Լրահոս