Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Թոմ դե Վաալի գիրքը թարգմանվել է թուրքերեն
T24-ի փոխանցմամբ` թուրքերեն է թարգմանվել Կառնեգիի խաղաղության միջազգային հիմնադրամի՝ Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալի «Ղարաբաղ. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության ու պատերազմի ճանապարհներին» խորագրով գիրքը:
Այն թուրքերեն է թարգմանել Հրանտ Դինք հիմնադրամը: Գրքում պատմվում է ռազմավարական առումով կարևոր տարածաշրջանի հակամարտության մասին, որն արագացրեց ԽՍՀՄ-ի փլուզումը, Հայաստանի ու Ադրբեջանի անկախացումն ու պատճառ դարձավ նրանց միջև տասնամյակներով հակամարտության շարունակման համար:
Գիրքը մի կողմից հանդիսանում է ժամանակակից պատմության շարադրանք, իսկ մյուս կողմից էլ այն քաղաքական վերլուծություն է: Գիրքը գրելիս օգտագործվել են Քաղբյուրոյի արխիվային նյութերը, ինչպես նաև հեղինակի անցկացրած ավելի քան 120 հանդիպումները տարածաշրջանում, Վաշինգտոնում ու Մոսկվայում: Գրքի շնորհանդեսը նշանակված է այսօր, այն վաճառքում կհայտնվի նոյեմբերի 28-ին: