Մարգվելաշվիլին ու Զանիերը քննարկել են Աբխազիայի ու Հարավային Օսիայի հարցը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ աշխատանքային այցով Ավստրիայում գտնվող Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր հանդիպել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ: Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամլո ծառայությունը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Աբխազիայի ու Հարավային Օսիայի հարցը: Մարգվելաշվիլին ընդգծել է, որ չնայած Վրաստանի կառուցողական քայլերին, որոնք միտված են Ռուսաստանի հետ լարվածության ապաէսկալացմանը՝ և հաջողվել է կարգավորել քաղաքական հարաբերությունները, և Ռուսաստանը շարունակում է Վրաստանի տարածքի օկուպացումը:
Մարգվելաշվիլին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ուշադրությունը հրավիրել է նրա վրա, որ Ռուսաստանը պլանավորում է Աբխազիայի հետ «Դաշնակցության ու ինտեգրման մասին համաձայնագիր» ստորագրել Աբխազիայի հետ, ինչը վրացական կողմի գնահատմամբ հանդիսանում է Աբխազիայի բռնակցման ուղիղ քայլ: