Բուժում Գերմանիայում. Ինչի կարող է հանգեցնել անքնությունը

Քնի խանգարումները կարող են զանազան պատճառներ ունենալ, իսկ հետևանքները կարող են ծանր հիվանդություններ առաջացնել:

Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի սոմնոլոգ պրոֆ. դոկ. Դիթեր Ռիմանն օգնում է իր հիվանդներին պրակտիկ խորհուրդներով:

Երբ գիշերը վերածվում է տանջանքի, դրա հետևում կարող են զանազան պատճառներ թաքնված լինել: Բնակչության կեսից ավելին տառապում է անքնությունից:

«Որոշակի ժամանակ մոտավորապես կես ժամից ավել անկողնում արթուն պառկելու դեպքում մարդիկ սկսում են խոսել անքնության մասին», – ասում է սոմնոլոգ պրոֆ. դոկ. Դիթեր Ռիմանը, որը ղեկավարում է Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի հոգեբուժության և հոգեթերապիայի բաժանմունքի սեկցիան:

Կարդացեք նաև

Մարդիկ տանջվում են հատկապես այն դեպքերում, երբ առանց որևէ էական պատճառի չեն կարողանում քնել և հաջորդ օրը հոգնածություն են զգում կամ էլ երբ տուժում են նրանց կենտրոնացումն ու աշխատունակությունը: Նա, ով խուճապի է մատնվում և լարվածությամբ ստիպում է իրեն քնել, ամեն դեպքում ձախողվում է, և նրա մոտ ավելի շուտ սկսվում է հակառակ պրոցես:

«Քունը թույլ չի տալիս վարվել իր հետ ըստ ցանկության կամ ազդեցություն ունենալ իր վրա. այն դիտարկում ենք որպես „ակամա իրադարձություն», – ասում է Ռիմանը: Հաճախ հոգեկան/հոգեբանական խնդիրները կամ հանգիստ քնի սակավությունը կարող են անքնության պատճառ հանդիսանալ:

Սակայն վատ քունը կարող է առաջացնել նաև ֆիզիկական խնդիրներ, ինչպես օրինակ` վահանաձև գեղձի դիսֆունկցիա, սիրտ-անոթային խնդիրներ կամ արյան բարձր ճնշում: Այ այստեղ սկսվում են խնդիրները. քանի որ նա, ով բավարար չի քնում, որպես գիշերային սակավ քնի հետևանք կարող է ձեռք բերել այդ հիվանդությունները:

Ըստ բազային հետազոտությունների տվյալների քնի խրոնիկ պակասը հանգեցնում է քաշի ավելացման, դիաբետի, արյան բարձր ճնշման և նույնիսկ մետաբոլիկ սինդրոմի: Բացի այդ, մարդիկ, որոնք շատ քիչ են քնում, հաճախ դժվար են կենտրոնանում և հիշողության հետ խնդիրներ ունենում: Թուլանում է նաև իմունային համակարգը: Վատ քնողները առավել խոցելի են ինֆեկցիոն հիվանդությունների առումով:

Բացի այդ, վտանգ կա նաև, որ քնի պակասի հետևանքով կարելի է հիվանդանալ նաև դեպրեսիայով: Եվ որպեսզի գործը շատ չբարդանա, սոմնոլոգ Դիթեր Ռիմանը որոշ խորհուրդներ է տալիս. նա առաջարկում է թուլացնող մեթոդներ, ինչպիսիք են մկանների պրոգրեսիվող ռելաքսացիան ըստ Յակոբսոնի կամ ավտոգեն մարզումները:

Մենտալ մեթոդները, ինչպես օրինակ երազել, երևակայելն են, նույնպես կարող են օգտակար լինել: Ուշ անկողին մտնելը նույնպես կարող է նպաստել արագ քուն մտնելուն: Սա նպաստավոր է հատկապես այն մարդկանց համար, ովքեր անքնության վախից մտածում են շուտ պառկելով արագ քուն մտնելու մասին:

Հիշեք. անկողնում պառկելու ժամանակը կրճատելով կունենաք առավել հանգիստ քուն, իսկ շուռումուռ գալու համար ժամանակ չի մնա:

Քնելու հետ կապված սովորությունները կյանքի ընթացքում կարող են նույնպես փոփոխվել: Կան մարդիկ, որոնց անհրաժեշտ է օրական 8 ժամ քնել, սակայն կան նաև այնպիսիք, որոնք բավարարվում են միայն 6 ժամով: Ալկոհոլը, նիկոտինը և սուրճը, ի դեպ, վատ են անդրադառնում քնելու վրա:

Քնաբեր խմելը խորհուրդ է տրվում նույնպես միայն ծայրահեղ դեպքերում: Դրանց ազդեցությունը անցողիկ է, իսկ կողմնակի ազդեցությունները առավել վնասակար են: Բացի այդ սոմնոլոգ պրոֆ. Ռիմանն արաջարկում է ննջարանն օգտագործել միայն քնելու նպատակով. «Համակարգիչն ու հեռուստացույցն այնտեղ անելիք չունեն», – նշում է մասնագետը:

Ի գիտություն. Ֆրայբուրգի Համալսարանական Կլինիկայում 2011թ. հիմնադրվել է սոմնոլոգիայի նոր, միջգիտակարգային կենտրոն: Հիվանդների համար ստեղծվել են կատարյալ կառույցներ և արդյունավետ խնամք սոմնոլոգիայի բնագավառում: Կենտրոնում համախմբված են բոլոր դիսցիպլինները, որոնք առընչվում են սոմնոլոգիայի և քնի թերապիայի զանազան հայեցակետերի հետ. դրանք են` հոգեբուժությունը, հոգեթերապիան, թոքաբանություն, քիթ-կոկորդ-ականջաբանություն և մանկական կլինիկան:

7777

Տեսանյութեր

Լրահոս