Բաժիններ՝

Հայաստան-Սերբիա. մարզադաշտ մուտք գործելու կարգը (տեսանյութ)

Այսօր ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրո 2016-ի ընտրական փուլի Հայաստան-Սերբիա հանդիպումը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, մարզադաշտում գործելու է հատուկ բաժանիչներով և պտտադռներով (տուրնիկետեր) կահավորված մուտքի նոր, էլեկտրոնային համակարգ: Խաղից երկու ժամ առաջ մարզադաշտի մուտքերը բաց են լինելու:

Մարզադաշտի երկու գլխավոր՝ Վարդանանց և Չարենց փողոցների մուտքերի մոտ տեղադրված են հոսքերի բաժանիչներ: 16 բաժանիչ Վարդանանց փողոցի և 4 բաժանիչ Չարենց փողոցի մուտքի մոտ:

Հայաստան -Սերբիա հանդիպման տոմսեր ձեռք բերած ֆուտբոլասերներին խնդրում ենք մարզադաշտ գալ հնարավորինս շուտ:

Կարդացեք նաև

Մեկ անգամ ևս խնդրում ենք ծանոթանալ դեպի մարզադաշտ մուտքի կանոններին:

Մարզադաշտ գալուն պես մուտքերի մոտ առկա բաժանիչներով Դուք պետք է մոտենաք կարգադրիչին` ստյուարդին:

Նրան պետք է ցույց տաք Ձեր տոմսը՝ արտաքին զննման համար:

Երկրորդ կարգադրիչը մուտքի մոտ ձեռքերով պետք է կատարի մարմնի զննում` արգելվող պարագաներ մարզադաշտ թույլ չտալու համար:
Տեղեկացնում ենք, որ արգելվում է մարզադաշտ տանել ցանկացած տեսակի զենք, զինամթերք, դյուրավառ, պայթուցիկ նյութեր, բենգալյան կրակներ, ցանկացած տեսակի շիշ, լազերներ, ծակող, կտրող գործիքներ:

Տեղեկացնում ենք, որ նմանատիպ ցանկացած պարագա կարգադրիչը իրավասու է վերցնել անվերադարձ:(Ծանուցումն այն մասին, որ արգելվում է մարզադաշտ տանել արգելված պարագաներ՝ նշված է նաև տոմսի վրա: Սույն ծանուցումը, ինչպես նաև արգելված պարագաների ցանկի և դրանք կարգադրիչի կողմից անվերադարձ վերցնելու մասին հայտարարությունները ՀՖՖ պաշտոնական կայքում, համարվում են հրապարակային օֆերտա: Գնելով տոմս, Դուք հավաստում եք, որ պատշաճ ծանուցված եք: Գործողությունը բխում է 2004թ. վավերացված «Մարզական միջոցառումների, մասնավորապես ֆուտբոլային խաղերի ժամանակ հանդիսատեսի կողմից ցուցաբերված անկարգությունների մասին» միջազգային կոնվենցիայի դրույթներից):

Տոմսի արտաքին ստուգումն ու մարմնի զննումը անցնելուց հետո Դուք պետք է մոտենաք Ձեր տոմսի վրա նշված համապատասխան տրիբունա տանող էլեկտրոնային պտտադռներին (տուրնիկետերին):

Ձեր տոսմը Բար-կոդի հատվածով պետք է մոտեցնեք տուրնիկետի վրա տեղադրված սկաներին և պետք է սպասեք դրական արձագանքի:

Դրական արձագանքը ստանալուց հետո տուրնիկետի պտտամասը պետք է հրեք դեպի առաջ:

Չի թույլատրվում այն քաշել դեպի Ձեզ:

Եթե սկաները տալիս է բացասական պատասխան, նշանակում է, որ Դուք մոտեցել եք ոչ Ձեր տոմսի վրա նշված տրիբունայի մուտքին, կամ Ձեր տոմսը վավեր չէ:

Տեղեկացնում ենք, որ տոմսերը գործում են Բար-կոդերով: Վավեր են բացառապես Բար-կոդերով տոմսերը:

Մեկ տոմսով մարզադաշտ կարող է մուտք գործել միայն մեկ անձ՝ անկախ տարիքից և միայն մեկ անգամ:

Մարզադաշտ մուտք գործելուց և տուրնիկետերի գոտին անցնելուց հետո, մինչև խաղի ավարտը Դուք չեք կարող դուրս գալ մարզադաշտի տարածքից:

Մարզադաշտ մտնելիս խնդրում ենք ուշադիր ծանոթանալ բոլոր ուղեցույցերին, որպեսզի կարողանաք ճիշտ գտնել Ձեր տոմսի վրա նշված տրիբունան և նրան համապատասխանող տուրնիկետը:

Խնդրում ենք առանց տոմսերի չմոտենալ մարզադաշտի գլխավոր մուտքերի բաժանարարներին:

Մարզադաշտում տեղադրված է տեսահսկման համակարգ: Ցանկացած շարժ և գործողություն նկարահանվում է անվտանգության նկատառումներից ելնելով:

Հաջողություն ենք մաղթում մեր ազգային հավաքականին:

stadion

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս