Բաժիններ՝

Գորտնուկներ. ինչպես կանխել դրանց առաջացումը

Գորտնուկները ինֆեկցիոն բնույթի մաշկի բարորակ նորագոյացություններ են: Դրանք առաջանում են ֆիլտրող վիրուսի միջոցով, վարակիչ են: Կարող են տարածվել ողջ մաշկի վրա: Գորտնուկների քանակը և դրանց չափսերը տարբեր մարդկանց մոտ տարբեր են: Գորտնուկները հայտնվում են հիմնականում երեխաների և պատանիների մոտ:

Խստիվ արգելվում է գորտնուկներից ազատվել տնային պայմաններում: Անպայման հարկավոր է դիմել մաշկային բժշկի:

Չի կարելի գորտնուկներին քսել ազոտային կամ աղային թթուներ, լյապիս (դժոխաքար): Դա առաջացնում է այրոցք, որը հետո հարկ կլինի բուժել:

Գորտնուկները կարող են անհետանալ առանց որևէ բուժման:
Գորտնուկների առաջացումը հնարավոր է կանխել: Դրա համար հարկավոր է պահպանել անձնական հիգիենան, ձեռքերի և ոտքերի մաշկը միշտ մաքուր պահել: Մի հագեք ուրիշի կոշիկ, գուլպա, ձեռնոց, մի օգտվեք ուրիշի մանիկյուրից և սափրվելու սարքերից, մի խոսքով` հարդարման իրերից:

Ժողովրդական բժշկությունն առաջարկում է գորտնուկներից ազատվելու մի քանի անվտանգ եղանակներ:

Շատ օգտակար է գորտնուկների վրա քսել կանթեղախոտի թարմ հյութ: Պետք է քսել օրը 2 անգամ, եղջերաշերտը փափկեցնելուց հետո: Կարելի է նաև օրը 4-5 անգամ քսել խատուտիկի կոթունի հյութ, ինչպես նաև նոր կտրած սխտոր կամ նորահաս կարտոֆիլ:
Վայրի սինձը տրորել և գիշերը դնել գորտնուկների վրա, կապել և առավոտյան լվանալ: Գործողությունը բավական է կրկնել 8-10 անգամ, որպեսզի գորտնուկները վերանան:

Պատրաստեց՝ Ռազմիկ Մարտիրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս