Բաժիններ՝

Այս տարի ավելի քան 20 տոկոսով նվազել է Մաքսային միության երկրների հետ Ղազախստանի ապրանքաշրջանառության ծավալը

Новости Казахстан լրատվական գործակալության փոխանցամբ` 2014 թվականի հունվար-հուլիս ամիսներին Մաքսային միության երկրների հետ Ղազախստանի ապրանքաշրջանառության ծավալը նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ համեմատ նվազել է 22.4 տոկոսով և կազմել 10 միլիարդ ու 739 միլոն դոլար:

Այս մասին հայտարարել է Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարարության վիճակագրական կոմիտեի ղեկավար Ալիխան Սմաիլովը: Նրա խոսքերով` դա հիմնականում կապված է Մաքսային միության երկրների և մասնավորապես Ռուսաստանի հետ միջառևտրային ապրանքաշրջանառության անկման հետ, ինչն էլ հանգեցրել է Ղազախստանից արտադրանքի արտահանման պահանջարկի նվազեցմանը:

Սմաիլովը մանրամասնել է, որ այս տարվա առաջին 7 ամիսներին Ղազախստանից Մաքսային միության երկրներ արտահանման ծավալը կազմել է 2915 միլիոն դոլար` 21 տոկոսանոց անկում, իսկ ներկրումը կազմել է 7824 միլիոն դոլար` 22.9 տոկոսանոց անկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս