Եվրախորհրդարանը քննարկելու է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցը
Haqqin.az պորտալի փոխանցմամբ` սեպտեմբերի 15-18-ին Ստրասբուրգում տեղի է ունենալու Եվրախորհրդարանի հերթական նստաշրջանը: Դրանում ներկայացվելու է աշխարհում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի մասին զեկույց:
Այս մասին նշված է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքում: Լիագումար նստաշրջանի աշխատանքային վերջին օրը քննարկվելու են Ադրբեջանում, Բուրունդիում ու Բանգլադեշում մարդու իրավունքների ու ժողովրդավարության ոլորտում տիրող իրավիճակները: