Թուրքիան պլանավորել է առաջիկա տարիներին արտադրել զենիթա-հրթիռային համալիր
Haqqin.az պորտալի փոխանցմամբ` Թուրքիան 2018-2020 թվականներին պլանավորում է ստեղծել ամերիկյան Patriot զենիթա-հրթիռային համալիրի (ԶՀՀ) սեփական արտադրության համարժեքը: Այս մասին հայտարարել է թուրքական Roketsan ընկերության մարքեթինքգի բաժնի ղեկավար Բարբարոս Յուզգյունը:
Նրա խոսքերով` Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտներն ակտիվորեն աշխատում են այդ համակարգի ստեղծման ուղղությամբ:
Նա չի բացառել, որ հետագայում դա կարող է վաճառվել նաև Ադրբեջանին: Սրանից առաջ հաղորդվել էր, թե Նիդերլանդները հրաժարվել է երկարաձգել Թուրքիայում գտնվող իր Patriot ԶՀՀ-ների մնալու ժամկետը: