Բաժիններ՝

Ալի Խամենեիին դուրս են գրել հիվանդանոցից

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիին դուրս են գրել Թեհրանի հիվանդանոցներից մեկից, ուր վիրահատել էին նրա շագանակագեղձը:

Խամենեեին վիրահատել էին սեպտեմբերի 8-ին: Բժիշկների խոսքերով` վիրահատությունը հաջող է անցել:  Դրանից հետո Խամենեին անցել է հետվիրահատական վերականգնողական կուրս և ներկայումս լավ է զգում իրեն:

Հիվանդանոցում Խամենեիին այցելել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: Ալի Խամենեին 75 տարեկան է, արդեն 25 տարի է, ինչ նա ղեկավարում է երկիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930