Բաժիններ՝

Փարիզում միջազգային կոնֆերանս է գումարվում «Իսլամական պետության» հարցով

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ֆրանսիայի մայրաքաղաքում մեկնարկում է Իրաքում տիրող իրավիճակի մասին միջազգային կոնֆերանսը, որի նախաձեռնողը Ֆրանսիան է: Ակնկալվում է, որ այդ ներկայացուցչական հանդիպմանը մասնակցելու է մոտ 30 երկրի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավար:

Խորհրդաժողովում Ռուսաստանը ներկայացնելու է արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա հույս է հայտնել, որ Փարիզում կհաջողվի մշակել գործուն սխեմաներ, որոնք հնարավորություն կընձեռեն կասեցնել «Իսլամական պետության» տարածումը և հստակեցնել ահաբեկչության ու ճգնաժամի հետևանքների վերացման հարցում Բաղդադին օգնելու հարցը:

Խորհրդաժողովը բացելու են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու իրաքյան պատվիրակության ղեկավարը: Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ ֆրանսիական ավիացիան մեկ օրվա ընթացքում սկսելու է հետախուզական թռիչքներ իրականացնել «Իսլամական պետության» զինյալների դիրքերի վրա: Այդ մասին հայտարարել է ԱՄԷ ժամանած Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս