Մեծ Բրիտանիան «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողության հարցով կարող է դիմել ՄԱԿ-ին
The Times թերթի փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարող է դիմել ՄԱԿ-ին, որպեսզի վերջինս հավանության արժանացնի Իրաքում «Իսլամական պետություն» ահյաբեկչական խմբավորման դեմ միջազգային ռազմական գործողությունը:
Պաշտոնական Լոնդոնը հուսով է, որ հաջորդ շաբաթ բանակցություններ կվարի ՄԱԿ-ում, որոնք կարող են հանգեցնել «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողության անցկացմանը:
Ակնկալվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կօգտվի ՄԱԿ ԳԱ-ում իր ելույթից, որպեսզի օգնի ձևավորել միջազգային կոալիցիա` ընդդեմ «Իսլամական պետության»:
Հաղորդվում է, որ զինվորականներն արդեն իսկ սկսել են պլանավորել տվյալ գործողությանը Մեծ Բրիտանիայի նախապատրաստվելը: Սրանից առաջ «Իսլամական պետություն» խմբավորումը մահապատժի է ենթարկել Մեծ Բրիտանիայի քաղաքացի Դևիդ Հեյնսին: