Ռուսական պատժամիջոցների պատճառով եվրոպական բեռների մի մասի փոխադրումն իրականացվում է Վրաստանով

Delo.ua-ի փոխանցմամբ` ԵՄ-ի դեմ Ռուսաստանի սահմանած պատժամիջոցների շնորհիվ Վրաստանի նավահանգիստները շարունակ Եվրոպայից դիմումներ են ստանում եվրոպական բեռների փոխադրման մասին: Պատժամիջոցների պատճառով ԵՄ-ի բեռների մի մասի փոխադրումն իրականացվում է Վրաստանի տարածքով` շրջանցելով ռուսական նավահանգիստները:

Դա մասնավորապես վերաբերում է Ղազախստանին, որը նախկինում իր բեռները Եվրոպայից ներկրում էր Ռուսաստանի տարածքով, այժմ դա անում է Վրաստանի տարածքով` Փոթի նավահանգստի միջոցով: Ընդ որում, դրանք այն բեռներն են, որոնց շատ բարդ է փոխարինել` կաթի փոշի, մանկական սնունդ և այլն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930