Ով պիտի պաշտպանի մեր հոգևոր անվտանգությունը կամ հաղորդում ապօրինի գործունեության մասին. Լիլիթ Գալստյան
Երեկ հետկեսօրին անցնում եմ մայրաքաղաքի ամենաբանուկ՝ Օպերայի խաչմերուկով և անմիջապես հայացքս գրավում է մայթի ակնառու հատվածում տեղադրված վահանակը, վրան «What does the bible realy teach? » (Ի՞նչ է իրականում ուսանում ավետարանը) անգլերեն գրությունը։ Հետո վահանակին շարված գրքերի շապիկներից, թեև հայերենով որևէ գիրք- չկա, (եբրայերեն, պարսկերեն, արաբերեն գրքույկներ են) հասկանում եմ, որ աղանդավորական գրականություն է։
Ձեզ ո՞վ է թույլ տվել էս աղանդավորական գրականությունը քարոզել, տարածել, գովազդել օրը ցերեկով, ինչ թույլտվությամբ, հարցնում եմ վահանակի առջև կանգնած տղամարդուն ու նկատում, որ ինձնից առաջ նույն մտահովոգությամբ ու անթաքույց վրդովմունքով վեճի է բռնվել մեկ ուրիշ անցորդ։ Անցորդներից շատերն անտարբեր չեն, հեռվից մոտենալով նկատում եմ, որ մի քանի դեռահասների հետ քարոզիչը մտքերի փոխանակության մեջ է։
Նախ եհովայականությունը աղանդ չէ, անպարտի խաղաղությամբ հայտարարում է վահանակի տերը, համոզված պնդում, որ մեր հոգիների փրկության մասին են մտածում ու հետո ինքնավստահ ավելացնում, որ քաղաքապետարանից թույտվություն ունեն։
Ես անմիջապես զանգում եմ փոխքաղաքապետն և իհրակե ճշտում, որ նման թույլտվության մասին խոսք լինել չի կարող։
Իրանք տեղեկացված են, խոսքը փոխում է քարոզիչը։ Բնականաբար, չունենալով և ցույց չտալով տվյալ հանրային տարածքում քարոզով, բարեգործությամբ, վաճառքով կամ գովազդով զբաղվելու որևէ թույտվություն, շարունակում է ներկայանալ, որ ինքը նորհաճնեցի Ներսիկ Հովհաննիսյան է և գրքերն ու վահանակը հավաքելու որևէ նպատակ չունի։
Մի քանի օր առաջ էլ խաչիկ Ստամբոլցյանը քացով խբեց-գցեց վահանակը՝ եհովայականի անդրդվելիությամբ հայտարարում է նորհաճնցի Ներսիկն ու շարունակում շուրջը պոտենցիալ եհովայականներ որսալ։ Նրանք երկուսն են՝ վահանակի հարևանությամբ, «սուրբ» գրքերով բեռնված պայուսակների կողքին նույնքան անդրդվելի մի երիտասարդ աղջիկ է կանգնած։
Ես հազիվ եմ ինձ զսպում, որ Խաչիկ Ստամբոլցյանի պես քացով չխբեմ- գցեմ վահանակը և զանգում եմ ոստիկանություն։
Ի զանմանս ինձ տասնհինգ- քսան րոպեից գալիս են Կենտրոնի ոստիկանությունից կապիտան Վահե Բադալյանն ու ևս մի ոստիկան ու թելադրում քարոզիչներին հավաքել «գիր գրականությունն» ու հետևել իրենց։
Ես մի փոքր հանդարտված շտապում եմ հասնել արդեն ուշացած ժամադրությանը ՝ շարունակ մտքիս մեջ ունենալով մեկ հարց, ինչու՞ է այսքան անպաշտպան իմ ու իմ հայրենակիցների հոգևոր անվտանգությունը։ Միթե այն, ինչ կատարվում է Հայաստանի հանրապետության մայրաքաղաքի կենտրոնում հոգեորսություն չէ։
Նույն օրը լրահոսում հանդիպում եմ տեղեկության, որ Սրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մատույցներում մեկ այլ խումբ դարձյալ նույն վահանակով քարոզչություն է իրականացրել ու ոստիկանը մերժել է կանխել ոչ օրինական գործունեությունը։ (Հոդվածի նկարից ճանաչում եմ նույնանման վահանակը)։ Հետո հիշում եմ, որ օրերս աչքովս է ընկել «Համատած հոգեորսություն Գյումրիում» հոդվածը, որն անդրադառնում է Գյումրիում աղանդավորների կողմից բացահայտ քարոզչությանն ու հոգեորսությանը։
Ո՞վ և ինչպե՞ս պիտի պաշտպանի Հայաստանի հանրապետության քաղաքացուն հոգեորսությունից։ Միթե սոսկ թղթային արժեք է ՀՀ Սահմանադրական ամրագրումն ու Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքը, որոնք «Հայաստանյաց Առաքելական եկեղեցին ճանաչում են որպես հայ ժողովրդի ազգային եկեղեցի, նրա հոգևոր կյանքի շինության ու ազգապահպանման կարևոր պատվար»։ Միթե այսպես են պաշտպանում ազգապահպանման պատվար եկեղեցուն և նրա հոտը՝ Հայաստանյաց Առաքելական եկեղեցու հետևորդներին։
Ուզում եմ հավատալ, որ Կենտրոնի ոստիկանությունը համապատասխան ընթացք կտա փաստին։
Իսկ նրանք, ովքեր կփորձեն խղճի ազատության համատեքստում տեսնել խնդիրը, ՀՀ օրենդրության շրջանակներում մի շարք ամրագրումներ։
«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով
Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է հոգևորսությունը (Հոդված 8):
Կրոնական կազմակերպությունները
իրավունք ունեն կրոնական գործունեությամբ զբաղվել սեփական տարածքներում, ինչպես նաև գերեզմանոցներում,
քաղաքացիների տներում և բնակարաններում, հիվանդանոցներում, զառամյալների
ու հաշմանդամների տներում, ազատազրկման վայրերում, զորամասերում` այնտեղ
գտնվող տվյալ կրոնի անդամների խնդրանքով,
մնացած դեպքերում հրապարակային ժամասությունները, կրոնական ծեսերն ու
արարողությունները կատարվում են հավաքների համար սահմանված կարգով։
Իսկ, եթե տվյալ պարագան աղանդավորական գրականության գովազդ (քարոզչություն) կարող է մեկնաբանվել, ապա սա էլ կարգավորվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքով, որը սահմանում է՝ արտաքին գովազդի ծավալը, քանակությունը եւ տեղաբաշխման կարգը որոշվում են տեղական ինքնակառավարման մարմնի կողմից։
Բայց արդյոք հարկ կա ՀՀ օրենդրությունից այս կամ այն հոդվածով հիմնավորել տվյալ ու հարյուրավոր այսպիսի փաստերի անընդունելիությունը։
Փորձում եմ հասկանալ այն անբացատրելի անտարբերությունը, որ սեփական հողում, սեփական պետության մեջ ունենք մեք ինքնության կարևոր բաղադրիչներից մեկի՝ մեր հավատի, մեր եկեղեցու նկատմամբ, մեր նկարագիրը ձևավորող ազգային մյուս արժեքների նկատմամբ։ Ինչու են այսքան անպաշտպան մեր հոգևոր, բարոյական սահմանները։ Միթե կարելի է ազգային անվտանգության համատեքստում թերագնահատել հոգևոր անվտանգության գոծոնը և այն էլ այն դեպքում, երբ մեր վարչական սահմանները դիպուկահարների ու դիվերսիոն խմբերի ամենօրյա թիրախի տակ են։