Ինչպե՞ս է ոստիկանության վետերանը հայտնվել Ադրբեջանի սահմանին. Առավոտ
Ոստիկանության 35 տարվա աշխատակից Նաիրի Ասրյանը ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար մեկ տարում 1 միլիոն 500.000 դրամ պարտք է կուտակել: ԴԱՀԿ-ն սառեցրել է նրա բանկային հաշիվները, հիմա նախկին ոստիկանը ոչ կարողանում է տուգանքները վճարել, ոչ էլ բանկային այլ վճարումներ կատարել:
Aravot.am-ի հետ զրույցում Նաիրի Ասրյանը պատմեց, որ միլիոնի հասնող տուգանքների ակտերն այս գարնանից են սկսել իր տան հասցեին ուղարկվել, մինչ այդ նա բնակության այլ հասցե է ունեցել.
«Փոխանակ ողջամիտ ժամկետում ուղարկեն, զգուշացնեն, ասեն ունես այսքան պարտք, ոչ թե 400.000 դրամի ակտերը միանգամից ուղարկեն: 35 տարի ոստիկանությունում ծառայել եմ, ոստիկանության վետերան եմ, պահում եմ ոստիկանության վետերան հորս, բայց ինչ է ստացվում` պետական աշխատողներին ցայտնոտի մեջ են գցում: Հիմա չգիտենք` որտեղից փող վերցնենք, որ էդքան պարտքը փակենք»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ