Մանրամասներ՝ ինքնասպանության փորձ կատարած քաղաքացու մասին
Ինչպես տեղեկացրել էինք՝ հունիսի 13-ին, ժամը 12.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի 16-րդ թաղամասի թիվ 45 շենքի բնակարաններից մեկում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 1958 թ. ծնված Է. Ե.-ը գտնվել է ոչ սթափ վիճակում:
Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն