Թուրքիան իրազեկված է եղել Մոսուլում իր հյուպատոսության շենքի վրա հարձակում պլանավորելու մասին. Արընչ

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը խոստովանել է, որ Թուրքիան իրազեկված է եղել Մոսուլում իր հյուպատոսության շենքի վրա հարձակման պլանավորման մասին:

Արընչի խոսքերով՝ Անկարան, հաշվի առնելով իրական իրադրությունը, հյուպատոսության աշխատակիցներին կարգադրել է չդիմադրել. «Միայն թուրքական ֆիլմերում է, որ 40 հերոսը ոչնչացնում է 1000 զինյալի, կյանքում դա անհնար է»:

Արընչն ընդգծել է, որ ներկայումս որևէ վտանգ չի սպառնում Իրաքում Թուրքիայի 125.000 քաղաքացիների կյանքին. «Լուրջ վտանգի առկայության դեպքում Թուրքիան կարող է իր քաղաքացիներին տարհանել Իրաքից: Անկարան ուշադիր հետևում է Իրաքի զարգացումներին»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ թուրք ընդդիմադիր պատգամավոր, հայտնի հայատյաց Սինան Օղանը հայտարարել էր, թե Էրդողանն ինքն է Մոսուլում Թուրքիայի հյուպատոսության աշխատակիցներին հանձնել զինյալների ձեռքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30