Կոռուպցիայի մեջ թաթախված են. Ի՞նչ են բացահայտել ընդդիմադիր պատգամավորները
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանն անդրադարձավ COP17-ի կազմակերպման չարդարացված ծախսերին:
Ըստ նրա՝ բազմաթիվ են այն պայմանագրերը, որտեղ անտրամաբանական ծախսեր կան:
«Այնտեղ պայմանագրում մի կետ կար, որ հատուկ փաթեթավորման համար հատկացվել էր համարյա 25.000 դրամ: Ուզում եմ հասկանալ՝ էդ ինչ ենք փաթեթավորում և ինչով, որ մեկ միավորի արժեքը 25.000 դրամ է: Եվ սա այն դեպքում, երբ արդեն ունենք ուռճացված գներ: Նման փաթեթավորումը 400 միավոր է: Եվ դա դեռ բավական չի, ևս 19 միլիոն էլ այս պայմանագրով նախատեսված է չնախատեսված ծախսի համար»,- մանրամասնեց նա՝ հավելելով, որ սա՝ դեռ մեկ պայմանագրում, իսկ այդպիսի պայմանագրերը տասնյակների են հասնում:
Նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Լենա Մաթևոսյանը, հավելեց, որ մեկ գովազդային արշավի համար երեք առանձին պայմանագիր է կնքվել, ընդ որում՝ նույնաբովանդակ, և նույն աշխատակիցներն էին, որոնք կատարելու էին այդ պայմանագրերը:
Մանրամասները՝ տեսանյութում

