Իշխանությունը «Մերիդիանին» տվել է 10 մլրդ 700 մլն դրամ, որտեղից այս փողը վերցրեցին. Հասմիկ Ենգոյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանն անդրադարձավ COP17-ի կազմակերպման չարդարացված ծախսերին:
Նրա փոխանցմամբ, «Մերիդիան հոլդինգ» ՓԲԸ-ին տրվել է մոտ 10 միլիարդ 890 միլիոն դրամ:
«Մեկ անձով որոշվել է, որ «Մերիդիան»-ը պետք է կազմակերպի և անցկացնի իր տարածքում այդ միջոցառումը»,- շեշտեց նա:
Ավելին, կառավարությունը նշված ընկերությանը երկու վարկ է տրամադրել:
«Տալիս են 1 տոկոս տոկոսադրույքով մոտ 1 միլիարդ 839 միլիոն դրամ մեկ վարկ, այնուհետև 0.3 տոկոսով նույն «Մերիդիան»-ին լրացուցիչ տրամադրում են վարկ՝ 1 միլիարդ, 128 միլիոն 380 հազար դրամ: Արդյունքում մենակ «Մերիդիանին» ունենում ենք տված համարյա 10 միլիարդ 900 միլիոնի ֆինանսավորում»,- մանրամասնեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում

