Բեյջի թելի ստանդարտը ո՞րն է, որ այդ գներով են բեյջի թել գնել. Մեկ անձից են գնում արել

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր  Լենա Մաթևոսյանն ուշադրություն հրավիրեց COP17-ի ծախսերի վրա և ասաց, որ ոչ մի տեղ չեն գտել նախաորակավորման մրցույթը՝ գնումների հետ կապված, ինչպես հայտարարել է Շրջակա միջավայրի նախարարությունը:

«Կապի, գովազդի, տրանսպորտի և մի շարք ծառայությունների պայմանագրեր կնքել են մեկ անձից: Եվ գիտե՞ք՝ ինչ կազմակերպության հետ են կնքել պայմանագիր, մի կազմակերպության, որը ձախողված  ամենաաղմկահարույց միջոցառման կազմակերպիչն էր՝ Սնուփ Դոգի համերգի»,- ասաց նա:

Նույն խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանը նշեց, որ չի կարելի մեկ անձից գնումը ներկայացնել մրցույթի շղարշի ներքո:

Երեկ տեղեկություն եղավ, որ  բեյջի թելը 55 դրամից ավել չարժե շուկայում, բայց գնվել է 600-ով: Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարում է, թե ամեն ինչ ՄԱԿ-ի ստանդարտներով է արվել:

Կարդացեք նաև

«Ուժեղ Հայաստանից» Լիանա Մանուկյանի մոտ հարց է առաջացրել՝ բեյջի թելի ստանդարտը ո՞րն է:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031