Իրանը հայտարարել է, որ հզորացնելու իր օդային պաշտպանությունը
Իրանն ամրապնդում է իր օդային պաշտպանությունը, հայտարարել է պաշտպանության նախարարի թեկնածու Մեհրդադ Էհլակին։
Իրանի կառավարությունը Մեհրդադ Էհլակիին ներկայացրել է խորհրդարանին՝ որպես պաշտպանության նախարարի թեկնածու, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով խորհրդարանական աղբյուրին։
«Մենք լրջորեն աշխատում ենք օդային պաշտպանության ամրապնդման ուղղությամբ և հույս ունենք, որ այս ոլորտին այժմ ավելի շատ ուշադրություն կդարձվի», – IRNA -ն մեջբերում է Էհլակիի խոսքերը։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել է իր հարվածներով: Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր են ստորագրել, սակայն ավելի ուշ կրկին հարվածներ են փոխանակել: Ներկա պահին հակամարտությունը մնում է չկարգավորված:
Իրանի և ԱՄՆ-ի հակամարտության պատճառով գրեթե դադարել է նավագնացությունը Հորմուզի նեղուցով: Սա համաշխարհային շուկա նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի մատակարարումների առանցքային երթուղին է: Արդյունքում վառելիքի գներն աճել են երկրների մեծ մասում:

