Սիրիայի նախագահական ընտրություններում Ասադը հաղթում է 88,7%-ով

Սիրիայի նախագահական ընտրություններում գործող նախագահ Բաշար ալ Ասադը ստացել է ընտրողների ձայների 88.7 տոկոսը: Reuters-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Սիրիայի խորհրդարանի խոսնակ Մուհամեդ ալ Լահամը:

Նախագահական ընտրություններն անցկացվել էին հունիսի 3-ին: Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ ընտրություններին մասնակցությունը կազմել է 73.42 տոկոս:

ԱՄՆ-ն եւ Եվրամիությունն արդեն հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները` քվեարկությունը համարելով ոչ լեգիտիմ:

Տեսանյութեր

Լրահոս