Բրյուսելում կքննարկեն ՆԱՏՕ-ի ու Ադրբեջանի հարաբերությունների զարգացման հեռանկարները

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր մեկնել է Բելգիա: Այցը տեղի է ունենում Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլավի հրավերով:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը: Այցի շրջանակներում քննարկվելու են Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունների զարգացման հեռանկարները: Հասանովը Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում հանդիպելու է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ:

Բացի այդ, Հասանովը կմասնակցի Աֆղանստանին օգնելու վերաբերյալ ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին:

Տեսանյութեր

Լրահոս