ԼՂՀ արձագանքը՝ Նազարբաևի հայտարարությանը. ԳԱԼԱ
«ԼՂՀ վարչապետը բազմիցս է նշել, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև Մաքսային սահման փաստացի գոյություն չի ունենալու»: ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանն այսպես է արձագանքել ԳԱԼԱ-ի լրագրողի հարցադրմանը, թե իրենք՝ ղարաբաղյան կողմը, ինչպես է արձագանքում Նազարբաևի՝ Աստանայում կատարած հայտարարությանը, թե Ադրբեջանին «չգրգռելու» համար Հայաստանը անդամակցի նոր ձևավորվող միությանը այնպես, ինչպես միացել է ԱՀԿ-ին, ստացվում է, որ առանց Ղարաբաղի:
Անդրադառնալով Նազարբաևի ընդգծած նախադեպին՝ ԱՀԿ-ին, Ա. Բեգլարյանը նշել է. «Հայաստանը, այո, առևտրային համաշխարհային կազմակերպության անդամ է, սակայն արդյոք մեր երկու երկրների՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսային սահման կա՞. չկա: Ես չեմ կարող ասել, թե լուծումն ինչպիսին է լինելու, բայց եթե զուգահեռներ անցկացնենք, ապա կարող ենք ասել, որ նույն դեպքը հնարավոր է լինի: Սակայն կարող է և այլ օրինակ կիրառվել, ամեն դեպքում սրա ձևակերպումը ավելի լավ կարող են տալ Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: