Բաժիններ՝

Առաջարկ քաղաքապետին՝ «Ժանգոտած կողպեք» մրցանակը շրջանցելու համար

Երևանի քաղաքապետարանի կայքը կատարելագործելու և տեղեկատվությամբ հարստացնելու մասին նամակով քաղաքապետին է դիմել Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նամակը կարդացեք ստորև.

«Ավագանու անդամներս մեր գործունեության ընթացքում կարիք ենք ունենում Երևանի քաղաքապետարանի ենթակայության պետական տարբեր կառույցների վերաբերյալ շատ բազմաբովանդակ տեղեկատվություն, որոնց մասին ստիպված ենք Ձեզ ուղղել բազմաթիվ նամակներ:

Մասնավորապես` Երևանի ենթակայության դպրոցների և մանկապարտեզների մասին կայքում եղած տեղեկությունները չափազանց սահմանափակ են, այն կարող է ավելի լիարժեք գործել այնպես, որ դպրոցի կամ մանկապարտեզի համարը սեղմելով՝ էջը նրա մասին բերի բոլոր այն տեղեկությունները, որոնք քաղաքապետարանը ստանում է դպրոցներից՝ լիցենզավորման փաստաթղթից սկսած՝ մինչև պետական ֆինանսավորման և Կառավարման խորհուրդների կողմից հաստատված նախահաշիվները:

Սա նաև կվկայի, որ քաղաքապետարանն աշխատում է բաց ու թափանցիկ և բոլորիս կազատի ավելորդ նամակագրությունից, որն իսկապես շատ ժամանակ է խլում թե՛ քաղաքապետարանի աշխատակիցներից, ովքեր չեն թաքցնում իրենց իրավացի դժգոհությունն այս առթիվ, թե՛ ավագանու անդամներից: Կշահի մեր համագործակցության ժամանակը:

Շնորհակալություն համագործակցության համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս