ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ Ռուսաստանի սահմանը հատելիս խնդիրներ են ունենում
Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ խնդիրներ են ունեցել Ռուսաստանի սահմանը անցնելու և երկիր մուտք գործելու հետ կապված: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը:
«Բազմաթիվ մարդիկ մերժում են ստացել չնչին խախտումների պատճառով»,- նկատեց նա:
Փոխնախարարը խորհուրդ տվեց դիմել ՀՀ-ում ՌԴ դեսպանություն և արգելքները կհանվեն. «Իրենք էլ են գիտակցում, որ կարմիր լույսի տակ անցնելու խախտումը չի կարող ազդել երկիր մուտք գործելու թույլտվություն տալու վրա»: