Ուկրաինայի համար լավագույն ընտրությունը Պյոտր Պորոշենկոն է. Սաակաշվիլի

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ Ուկրաինայի համար լավագույն ընտրությունը Պյոտր Պորոշենկոն է.

«Ես ընտրված նախագահ Պորոշենկոյին ճանաչում եմ 1980-ական թվականների վերջից, երբ մենք միջազգային հարաբերություններ էինք ուսումնասիրում Կիևի համալսարանում: Նա հիանալի ուսանող էր, և բիզնեսով սկսեց զբաղվել դեռևս ուսման ժամանակ»:

Սաակաշվիլու կարծիքով՝ Պորոշենկոն ամենալավն է նախապատրաստված նախագահության համար՝ շնորհիվ մասնավորապես Ուկրաինայի կառավարությունում իր աշխատանքի: Սաակաշվիլին ընդգծել է, որ Պորոշենկոն անկախացումից հետո Ուկրաինայի առաջին նախագահն է, ով ազատորեն տիրապետում է անգլերենին.

«Ներկայումս Պորոշենկոյից պահանջվում են նրա ողջ գիտելիքներն ու հմտությունները, քանի որ նոր նախագահը պետք է զբաղվի ոչ միայն Ուկրաինայի տնտեսությամբ, այլև պետք է երկրում իրականացնի անհրաժեշտ ու ցավոտ բարեփոխումներ»:

Ռուսաստանի հետ կապված՝ Սաակաշվիլին կարծում է, որ Պորոշենկոն նրա հետ կարող է գործ ունենալ միայն Արևմուտքի աջակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս