Բաժիններ՝

Դոնեցկում պատանդ են վերցրել ԵԱՀԿ-ի մոնիթորինգային առաքելության անդամներին

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԱԳՆ-ը հայտնել է, որ ռուսամետ զինյալները Դոնեցկի մարզում պատանդ են վերցրել ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելության անդամներին՝ 4 օտարազգու:

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ի տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը: Նրա խոսքերով՝ ներկայումս աշխատանքներ են տարվում այդ անձանց ազատ արձակելու ուղղությամբ:

Պերեբիյնիսն ընդգծել է, որ Ուկրաինայի իրավապահ մարմինները ստեղծել են օպերատիվ խումբ, որը կզբաղվի տվյալ հարցով. «Մենք շարունակում ենք շփման մեջ մնալ Ուկրաինայի մոնիթորինգային առաքելության հետ, սերտորեն համագործակցում ենք իրավապահ մարմինների հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս