Բաժիններ՝

Անկվաբն Աբխազիայի վերջին դեպքերը որակել է որպես պետական հեղաշրջման փորձ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբն աբխազական հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ խոստացել է երկրում ստեղծված իրավիճակը վերադարձնել օրենքի հուն:

Անկվաբն Աբխազիայի վերջին դեպքերը որակել է որպես պետական հեղաշրջման փորձ՝ հավելելով, որ ուժային կառույցները ձեռնարկում են բոլոր միջոցները՝ կայունացնելու համար իրավիճակը:

Անկվաբի խոսքերով՝ հանրապետությունը իրավիճակը սրվել է այն բանից հետո, ինչ ընդդիմությունը փորձել է գրավել Սուխումում գտնվող նախագահական նստավայրը: Անկվաբը հույս է հայտնել, որ ամեն ինչ կկարգավորվի: Անկվաբը հարկադրված է եղել լքել նախագահական նստավայրը:

Ընդդիմության հետ բանակցություններում նա համաձայնվել է կառավարության, գլխավոր դատախազի ու հանրապետության երկու շրջանի ղեկավարների հրաժարականին: Սակայն ընդդիմությունը պահանջում է ավելին՝ հենց իր՝ Անկվաբի հրաժարականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031