Բաժիններ՝

Ալիկ Սարգսյանը պնդում է՝ Յուվեցի Կարոյի փեսայի իրավիճակում հայտնվելու դեպքում ինքն էլ զենք կգործադրեր (տեսանյութ)

ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը այսօր լրագրողների հետ զրույցում խոսել է Վերնիսաժի մոտ մայիսի 17-ին տեղի ունեցած կրակոցներին: Նա ասել է. «Ես հիմա չեմ ուզում խոսել այն մասին, թե ես ոնց կվարվեի, չեմ ուզում պատասխանել, որովհետև իմ համար դժվար է ընդամենը պատասխանելը: Եթե ես իմանայի, որ ֆիզիկականս կների՝ ես առանց զենքի գործադրման էդ երկուսի հարցերը լուծեի՝ հաստատ զենք չէի գործադրի, բայց եթե ստիպված լինեի, տեսնեի, որ ֆիզիկականս էլ չի ների, ինչի՞ մասին է խոսքը, ես կգործադրեի: Իհարկե, ես իմ օրինական զենքով, օրինական պահանջը կատարելով: Ես իմ օրինական զենքով ինձ կպաշտպանեի, բայց հո բոլոր մարդիկ չունեն այդ հնարավորությունը: Լավ, ով որ շատ կմնեղադրի էդ տղային (խոսքը Յուվեցի Կարոյի փեսայի մասին է:- 168.am), անեծք չի սա, ուղղակի ես կցանկանայի՝ ինքը մի անգամ հայտնվի այդ իրավիճակում: Ցանկացած լկտի վերաբերմունք դատապարտելի է, եթե ոստիկանությունն այնտեղ լիներ՝ կպատժեր, բայց հիմա այնտեղ չի եղել, երեխայի ներկայությամբ ծեծում են»:

Նա նշեց, որ ինքը ոչ թե պաշտպանում է Յուվեցի Կարոյի փեսային, այլ խնդրում է ուշադրությունից դուրս չթողնել մնուս երկուսի արարքը: Նրա խոսքով՝  «այդ երկուսի մեղքը շատ է եղել, բոլորն են այդ մասին խոսում»:

Լրագրողի դիտարկմանը, թե նրանք զենք չեն գործադրել, հրազենային վնասվածք չեն ստացել, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Միգուցե ես առանց կրակելու ես ձեզ հասցնեմ այնպիսի իրավիճակում, որ դուք գժվեք հիմա, դա նորմա՞լ է…»:

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս