Բաժիններ՝

Վրաստանի ՏԻՄ ընտրություններում պայքարելու է 20 կուսակցություն և 4 ընտրական բլոկ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունիսի 15-ին Վրաստանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում պայքարելու է 20 կուսակցություն և 4 ընտրական բլոկ: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԿԸՀ-ը: Այդ չորս բլոկներից մեկն իշխող «Վրացական երազանք» բլոկն է:

Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար թեկնածուներ է ներկայացրել 14 կուսակցություն ու բլոկ: Քվեարկության արդյունքներով ընտրվելու է 71 տեղական խորհուրդ (սակրեբուլո), որում կընդգրկվի 2088 մարդ: Բացի այդ, ուղիղ ընտրությունների միջոցով ընտրվելու է 12 ինքնավար քաղաքի քաղաքապետ և 59 տեղական վարչակազմի ղեկավար (գամգեբելի):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս