Ռումինիան առաջարկել է վճարել ԱՄՆ-ին՝ ամերիկյան զորքերի թվաքանակն ավելացնելու դիմաց
Ռումինիան առաջարկել է ստանձնել երկրում ամերիկյան զորքերի տեղակայման ծախսերի մի մասը՝ պայմանով, որ ԱՄՆ-ն ավելացնի իր զինվորական ներկայությունը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։
Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը հայտարարել է, որ Բուխարեստը շահագրգռված է ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնմամբ՝ Ռուսաստանի կողմից բխող սպառնալիքների պատճառով։
Ներկայում Ռումինիայում տեղակայված է ԱՄՆ-ի 1172 զինծառայող, մինչդեռ նախկինում նրանց թիվը շուրջ 1700 էր։
Բուխարեստը դիտարկում է Լեհաստանի օրինակով ֆինանսավորման տարբերակը։ Վարշավան առաջարկել է տարեկան 15 հազար դոլար վճարել յուրաքանչյուր ամերիկացի զինծառայողի համար՝ երկրում ԱՄՆ ռազմական ներկայությունն ապահովելու նպատակով։

